Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-3

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-3
27.08.2024 | 12:54

(սկիզբը՝ այստեղ)


Իսկ ի՞նչ է ասել Բելառուսի նախագահը, որ նրա ասածը բանակից թռնելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, իր հակառուսական քարոզով հայտնի , եվրոպական «արժեքների» կրող, Հայաստանում ԼԳԲՏ- ների, այլասերվածների լիակատար աջակցությունը վայելող , ըստ տարբեր գործիչների հայտարարությունների , նաև միասեռական Արման Բաբաջանյանի և հրա հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչների կողմից առիթ է օգտագործվել Հայաստանում Բելառուսի դեսպանատան մուտքի վրա հարձակման՝ լկտիաբար ձվեր, լոլիկներ, կարտոֆիլներ նետելու և վիրավորական արտահայտություններ բղավելու համար:
Ալեքսանդր Լուկաշենկոն բավարար հիմքեր ունենալով, իրավացիորեն և արդարացիորեն քննադատել է արևմտյան երկրների հետ մերձենալու Երևանի ձգտումը և սխալ համարել հետխորհրդային երկրների ընդհանուր շուկայի հետ կապը կորցնելը, ինչը, ընդգծենք, անխուսափելի կլինի Եվրամիությանը Հայաստանի անդամակցության և ԵԱՏՄ- ից դուրս գալու դեպքում:
Ի՞նչ է՝ սխա՞լ է ասել: Որևէ մեկը, եթե տխմար, նիկոլազոմբի կամ հոգեկան հիվանդությամբ լրջորեն տառապող մեկը չէ, չի կարող չպատկերացնել ԵԱՏՄ- ից դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու դաժանագույն հեռանկարը Հայաստանի ու նրա բնակչության համար:
Ահա այդ հետևանքների որ ամբողջական ցանկը. ՌԴ- ից Հայաստան մատակարարվող բնական գազի, ինչպես նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանին անհրաժեշտ ուրանային վառելիքի գների էական բարձրացում, դրա հետևանքով էլեկտրաէներգիայի սակագների թռիչքային բարձրացում, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով խմելու և ոռոգման ջրերի սակագների թռիչքային բարձրացում, ավտոմոբիլային վառելիքի բոլոր տեսակների, յուղերի գնի էական բարձրացում, այս վերջինի և, հատկապես, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների բարձրացման հետևանքով երկրում արտադրվող բոլոր ապրանքների գների շեշտակի և մեծ աճ, իսկ արտահանվող արտադրատեսակների մրցունակության կորուստ, ներմուծվող պարենային (ներառյալ՝ հացահատիկի և առաջին անհրաժեշտության այլ), ինչպես նաև ոչ պարենային ապրանքների գների էական բարձրացում, իսկ որոշների, հնարավոր է, նաև՝ դեֆիցիտ, աղետ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում՝ պարարտանյութերի գների էական բարձրացման հետևանքով, աշխատանքային միգրանտների հիմնական մասի արտաքսում Հայաստան, և, բնականաբար, ՌԴ- ից Հայաստան մտնող տրանսֆերտների էական կրճատում, դրանց հետևանքով բնակչության աղքատության ու գործազրկության մակարդակների թռիչքային բարձրացում ու գնողունակության մեծ անկում, սոցիալական կարիքների բավարարման ուղղությամբ բյուջեի ծանրաբեռնվածության հսկայական աճ:
Կարիք կա՞ այս թվարկումը շարունակելու… Կարծում ենք, ոչ, որովհետև ամեն ինչ հասկանալի է, և հետևանքները, որոնք երեք բառով կարելի է բնութագրել որպես աղետի շղթայական ռեակցիա, կրկնում ենք, միայն տխմարներին, նիկոլազոմբիներին կամ հոգեկան հիվանդությամբ լրջորեն տառապողներին կարող են հասկանալի չլինել: Ընդգծենք, որ երկու միություններին միաժամանակ անդամակցել հնարավոր չի լինի, և չխաբվեք, եթե որևէ մեկը կփորձի ձեզ խաբել այս կապակցությամբ:
«Դուք տեսնում եք նաև Հայաստանի քաղաքականությունը (ես նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել և չեմ ուզում խոսել),- «Բելտա» գործակալության փոխանցմամբ, «Ռոսիա» հեռուստաալիքին օգոստոսի 19- ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի առաջնորդը:- Դե, դա ի՞նչ քաղաքականություն է… Դե, ու՞մ են հայերը պետք, բացի մեզանից: Ոչ մեկին նրանք պետք չեն: Թող զարգացնեն իրենց տնտեսությունն ու կողմնորոշվեն նրանով, ինչ նրանք ունեն։ Ի՞նչ է Ֆրանսիան: Ինչպիսի՞ն է (նախագահ Էմանուել) Մակրոնը: Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»։
Նա նաև վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակներում ԱՊՀ երկրները կրկին օգնության համար կդիմեն Ռուսաստանին և Բելառուսին:
Հիմա մեկ առ մեկ տեսնենք, թե Լուկաշենկոն ինչ- որ բան սխա՞լ է ասել: «Դուք տեսնում եք նաև Հայաստանի քաղաքականությունը… Դե, դա ի՞նչ քաղաքականություն է…». միանգամայն ճիշտ է ասել Բելառուսի նախագահը, որովհետև ցանկացած պետության քաղաքականություն կոչված է ծառայելու իր, իր ժողովրդի անվտանգությանը և շահերին, մինչդեռ Հայաստանի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, երկրի իշխանությունը զավթած ներքին թշնամիների վարած քաղաքականությունը ճիշտ հակառակ ուղղությամբ է՝ մեր երկրի անվտանգությունը զրոյացնելու, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և մեր մյուս արտաքին թշնամիների շահերին ծառայելու:
«Դե, ու՞մ են հայերը պետք, բացի մեզանից: Ոչ մեկին նրանք պետք չեն». «հայերը» ասելով, Լուկաշենկոն, անշուշտ, նկատի ունի ոչ թե Հայաստանի քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր առանձին հայի, որոնց մի մասն անհրաժեշտ ու պահանջված մասնագետներ, արժեքավոր կադրեր են աշխարհի ամենատարբեր երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, այլ, ընդհանրապես, Հայաստանի մոտ 3 միլիոնանոց ազգաբնակչությանը՝ մեր ներկայացրած պետությամբ՝ Հայաստանով, այսինքն՝ Հայաստանը:
Ազգային- պետական մտածողություն ունեցող, ազգային- պետական շահերով առաջնորդվող ղեկավարություն ունենալու դեպքում, Հայաստանն, անկասկած, ամենատարբեր առումներով շատ երկրների պետք կլինի և նույնիսկ ամբողջ աշխարհին՝ այն իմաստով, որ աշխարհի փրկությունը, տողերիս հեղինակի խորին համոզմամբ, եթե երկնքում Աստծուց, ապա երկրի վրա հենց Հայաստանից է կախված: Սակայն, Հայաստանում իշխանությունը ոչ թե ազգային- պետական շահերով առաջնորդվողների, այլ ճիշտ հակառակը՝ այդ շահերին աղետալի հարվածներ հասցրած ու հասցնող ներքին թշնամիների՝ Նիկոլ հայադավի և նրա իշխանական ոհմակի ձեռքին է:
Եվ, ուրեմն, որևէ երկրի ազգաբնակչություն և որևէ պետություն, որի իշխանությունը գործում է այդ նույն պետության ու նրա ազգաբնակչության անվտանգության ու շահերի դեմ, իսկ ընդդիմությունը կամ «ընդդիմություն» կոչվածն էլ այդ իշխանությանը չի հեռացնում, իրոք, ու՞մ ենք պետք: Լավ է, որ այս իրավիճակում Ռուսաստանին, Բելառուսին դեռ պետք ենք:
Այո, այդպիսի իշխանությամբ մենք ու մեր պետությունը, իրոք, ոչ մեկին պետք չենք, բացի ԵԱՏՄ անդամ պետություններից ու, մասնավորապես, Ռուսաստանից, որ դեռ խղճում է մեզ ու գործնական քայլերով կարող է թույլ չտալ, որ պատմության ասպարեզից մենք ու մեր պետությունն անհետանանք: Վերցրեք ՄԱԿ- ի անդամ շուրջ 200 պետությունների ցանկը և անկեղծորեն պատասխանեք այն հարցին, թե մենք Բատկայի ասած «բացի մեզանից»- ից, էլ ու՞մ ենք պետք, օրինակ, Աֆղանստանի՞ն, Ավստրալիայի՞ն, Ճապոնիայի՞ն, Մեքսիկայի՞ն, Կանադայի՞ն, Ալբանիայի՞ն, Ալժիրի՞ն, Անդորրայի՞ն, Անգորայի՞ն, Բահամյան Կղզիների՞ն, Բանգլադեշի՞ն…
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ